Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

«Հակոբ Հովնաթանյան» ֆիլմի նոր ժապավենային տարբերակը

«Հակոբ Հովնաթանյան» ֆիլմի նոր ժապավենային տարբերակը
23.12.2020 | 11:43

Լոնդոնյան CPC ընկերությունը՝ Նյու Յորքի ՀԲԸՄ կենտրոնի ֆինանսավորմամբ տպագրել է Սերգեյ Փարաջանովի երեք ֆիլմերի՝ «Հակոբ Հովնաթանյան» (Հայաստան), «Կիևյան որմնանկարներ» (Ուկրաինա) և «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (Վրաստան) ֆիլմերի վերականգնված տարբերակները 35 մմ ժապավենի վրա: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։ Ըստ պայմանավորվածության, «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմի 35 մմ ժապավենի պատճեններից մեկը կպահպանվի Հայաստանի ազգային կինոկենտրոնում։ Ֆիլմի պատճենները կպահպանվեն նաև Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում (MoMa):«Հակոբ Հովնաթանյանը»՝ MoMa-ում ի պահ տրված հայկական առաջին ֆիլմն է։

Ս․Փարաջանովի երեք ֆիլմերի ժապավենային (35 մմ) պատճենները տպագրելու գաղափարն ամբողջացավ 2020 թ․մարտին՝ Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի, ՀԲԸՄ Նյու Յորքի կենտրոնի Մշակույթի բաժնի տնօրեն Հայկ Արսենյանի, Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանի (MoMa) Ֆիլմերի բաժնի համակարգող Ջոշ Սիգելի և պրոդյուսեր Դանիել Բըրդի, Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։
Փարաջանովի էսթետիկ վավերագրությունը՝ նվիրված 18-րդ դարի կեսերին Թիֆլիսում ապրած նկարչի ստեղծագործությանը, վերկանգնվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի և FIXAFILM ընկերության համագործակցության արդյունքում՝ ժամանակակից թվային մեթոդներով ու կանոններով՝ ֆիլմի թվայնացումից մինչև վերականգնված թվային տարբերակի նոր ժապավենային տպագրութունն ու տարածումը։


Հայաստանի ազգային կինոկենտրոնի պատասխանատուները նույն սկզբունքով փորձելու են վերականգնել նաև հայկական կինոֆոնդի լավագույն նմուշները։

Դիտվել է՝ 6793

Մեկնաբանություններ